Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Աղոթարան

Աղոթարան
10.02.2024 | 00:01

Արքա՛ երկնավոր,

Տո՛ւր ինձ Քո արքայությունը,

որ խոստացար Քո սիրելիներին:

Զորացրո՛ւ իմ սիրտը՝ ատելու մեղքը,

և միայն Քեզ սիրելու,

և Քո կամքը կատարելու:

Եվ ողորմի՛ր Քո արարածներին,

և ինձ՝ բազմամեղիս:

Դիտվել է՝ 2317

Մեկնաբանություններ